Պաղեստինի դեմ պատերազմը ղեկավարում են ամերիկյան զինվորականները. Աբդոլլահիան

Պաղեստինի դեմ պատերազմը ղեկավարում են ամերիկյան զինվորականները. Աբդոլլահիան

Իրանի ԱԳՆ նախարարը հանդես է եկել հայտարարությամբ։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվականները։ Իր խոսքի մեջ նա ասել է․

«Այսօր ես վստահությամբ հայտարարում եմ, որ Պաղեստինի դեմ պատերազմը ղեկավարում են ամերիկյան զինվորականները և ԱՄՆ անվտանգության մարմինները ։ Օկուպացված տարածքներում (Իսրայել) անվտանգության համակարգը, կառավարությունը և քաղաքական համակարգը ամբողջովին փլուզվել են, բայց ամերիկացիները փորձում են փրկել այդ համակարգը»։

Միևնույն ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ իրենք պատրաստ են, եթե Իրանը փորձի սրել ճգնաժամը, և որ արդեն քայլեր են ձեռնարկվում ամերիկացի ժողովրդի արդյունավետ պաշտպանությունն ապահովելու համար, եթե Իրանը փորձի սաստկացնել Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի պատերազմը:

Նա ընդգծել է, որ ոչ ոք չի ցանկանում, որ բացվի մարտական գործողությունների երկրորդ ճակատը։

«Բայց եթե դա տեղի ունենա, մենք պատրաստ ենք դրան», – հայտարարել է Բլինքենը:

Նա հավելել է. «Իսրայելը չի կարող վերադառնալ ստատուս քվոյին, այն իրավիճակին, երբ ՀԱՄԱՍ-ը ղեկավարում է գազան եւ կարող է կրկնել այն, ինչ նրանք արել են ։ Միևնույն ժամանակ, ես Իսրայելից լսել եմ, որ նրանք ոչ մի մտադրություն և ցանկություն չունեն ղեկավարելու Գազան»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում