Ֆրանսիան հատուկ ստորաբաժանումներ կպատրաստի ՀՀ ԶՈւ-ի համար

Նմանատիպ
Ֆրանսիան Հայաստան կուղարկի ռազմական խորհրդական և հատուկ ստորաբաժանումներկպատրաստի ՀՀ ԶՈւ-ի համար։ X-ի միկրոբլոգում այս մասին գրել է Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեբաստիան Լըկորնյուն։
«Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իրեն և իր բնակչությանը»,– հավելել է նա։
Լըկորնյուն թվարկել է այն ծրագրերն ու ուղղությունները, որոնց շուրջ կողմերը սկսել են կամ սկսելու են համագործակցել։
Նա հիշեցրել է, որ 2023 թվականի հունվարին Ֆրանսիան դեսպանատանը կից ռազմական կցորդ է նշանակել։ Համագործակցությունը ենթադրում է, որ ֆրանսիացի սպա կգործուղվի ՀՀ ՊՆ, բազմաթիվ աշխատանքային հանդիպումներ կլինեն, զինվորականներ կայցելեն, համագործակցություն կսկվի սերժանտներ և սպաներ պատրաստող ռազմաուսումնական հաստատությունների հետ:
Նախարարն առանձնահատուկ նշել է ՀՀ զինված ուժերի համար հատուկ ջոկատների նախապատրաստումը, հատկապես լեռնային տեղանքում մարտական գործողությունների և բարձր ճշգրտության հրաձգության համար:
«Ստորագրվել է երեք GM200 ռադար ձեռք բերելու պայմանագիր և հակաօդային պաշտպանության ոլորտում «Միստրալ» հրթիռներ ձեռք բերելու հուշագիր»,– գրել է նա։
Նա նաև նշել է, որ առաջիկայում ստուգում կանցնի Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգը։
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեբաստիան Լըկորնյուն երեկ երկկողմ համագործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում