ԿԽՄԿ-ն այցելել է Ադրբեջանում պահվող ԼՂ-ի ղեկավարներին
Նմանատիպ
ԿԽՄԿ ներկայացուցիչները հոկտեմբերի 20-ին այցելել են Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ԱԳ նախկին նախարարին Դավիթ Բաբայանին, գեներալներ Դավիթ Մանուկյանին և Լևոն Մնացականյանին, ինչպես նաև ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Այս մասին Radar Armenia-ին տեղեկացրել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Տեսակցությունները անցել են ըստ մեր ստանդարտ ընթացակարգերի, և հանդիպումների ժամանակ նաև հնարավորություն է տրվել բոլորին՝ կապ հաստատել իրենց հարազատների հետ»,- նշել են կարմիր խաչի գրասենյակից։
Միևնույն ժամանակ, հոկտեմբերին ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են նաև մյուս պահվող անձնանց, որոնց ձերբակալումը Ադրբեջանի իշխանությունը հաստատել էր։
«Նույն ընթացակարգերով կազմակերպության ներկայացուցիչները առանձնազրույցներ են ունեցել այլ պահվողների հետ և հնարավորություն տվել կապ հաստատել հարազատների հետ»,– հայտնել է Ամատունին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում