Պատերազմի ավարտը «պատմական հնարավորություն» է․ Իրանի ԱԳՆ

Պատերազմի ավարտը «պատմական հնարավորություն» է․ Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ասել է, որ Հարավային Կովկասում հակամարտության ավարտը տարածաշրջանի երկրներին «պատմական հնարավորություն» է տվել աշխատելու խաղաղության և համագործակցության խթանման ուղղությամբ:

«Մենք կարծում ենք, որ այսօր պատմական հնարավորություն է մեր բոլոր երկրների համար։ Հարավային Կովկասում պատերազմն ավարտվել է, և եկել է Կովկասում խաղաղության, համագործակցության և զարգացման ժամանակը»,- ​​ Ամիր Աբդոլլահիանը երկուշաբթի այս մասին ասել է՝ ելույթ ունենալով Հարավային Կովկասում «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների երկրորդ հանդիպման ժամանակ։

Իրանական դիվանագիտության ղեկավարն ընդգծել է՝ ուրախ է, որ Թեհրանն անցկացնում է երկրորդ տարածաշրջանային հանդիպումը «3+3» ձևաչափով, որին մասնակցում են հարավկովկասյան երկրների՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները։

Նա նաև հույս է հայտնել, որ ապագայում Վրաստանի կմիանա արդյունավետ համագործակցությանը։

Հոսեյն Աբդոլլահիանը, օգտվելով առիթից, իր խորը մտահոգությունն է հայտնել Գազայում ծավալվող ծանր հումանիտար ճգնաժամի կապակցությամբ, որտեղ հոկտեմբերի 7-ից ի վեր ավելի քան 5000 պաղեստինցի է զոհվել և մոտ 1,4 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իրենց տները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում