Չենք ցանկանում պատերազմել Իրանի հետ․ Բլինկեն

Չենք ցանկանում պատերազմել Իրանի հետ․ Բլինկեն

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի ցանկանում պատերազմել Թեհրանի հետ, սակայն կպատասխանի, եթե պաղեստինա-իսրայելական հակամարտության ընթացքում նրա ներկայացուցիչները հարձակում գործեն։ Այս մասին նա ասել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։

«Միացյալ Նահանգները հակամարտություն չի փնտրում Իրանի հետ, մենք չենք ցանկանում, որ այս պատերազմը ընդլայնվի», – ընդգծել է Բլինկենը։

Այդուհանդերձ, նա հավելել է, որ եթե Իրանը կամ նրա վստահված անձինք որևէ տեղ հարվածեն ԱՄՆ-ին, պատասխանը կլինի «վճռական և արագ»։

ԱՄՆ գլխավոր դիվանագետը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին զգուշացնել Իրանին և նրա կողմնակիցներին՝ Իսրայելի դեմ երկրորդ ճակատ չբացել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում