Խնձրցյանը դարձել է աշխարհի փոխչեմպիոն
25/10/2023 21:20
Նմանատիպ
Ալբանիայի մայրաքաղաքում ընթացող մինչև 23 տարեկան ըմբիշների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի ըմբշամարտիկ Մանվել Խնձրցյանը դարձել է աշխարհի փոխչեմպիոն:
57 կգ քաշային Խնձրցյանը եզրափակիչում զիջել է Ռուսաստանի ներկայացուցիչ Նաչին Մունգուշին։
Հիշեցնենք` Մանվել Խնձրցյանը 57 կգ քաշային կարգում 1/8 եզրափակիչում բացահայտ առավելությամբ` 11։0 հաշվով հաղթեց ամերիկացի Կուպեր Ֆլինին, իսկ քառորդ եզրափակիչում պարտության մատնեց գերմանացի Նիկլա Ստեխլեյին ու հասավ կիսաեզրափակիչ։
Կիսաեզրափակիչում Խնձրցյանի մրցակիցը մոնղոլ Մունխ Բատխույագն էր։ Հայ ըմբիշը վերելքով անցկացրեց գոտեմարտն ու հաղթանակի հասավ բացահայտ առավելությամբ՝ 13։3 հաշվով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում