Ֆրանսիական կոալիցիա ստեղծելու գաղափարը հղի է Մերձավոր Արևելքում առճակատման սրմամբ

Ֆրանսիական կոալիցիա ստեղծելու գաղափարը հղի է Մերձավոր Արևելքում առճակատման սրմամբ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկը՝ ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարի համար տարածաշրջանային կոալիցիա ստեղծելու մասին գաղափարը, հղի է Մերձավոր Արևելքում զինված դիմակայության սրմամբ։ Այս մասին նա ասել է ՌԻԱ Նովոստիին։

«Թվում է, թե ֆրանսիական գաղափարը և մի շարք այլ միջազգային խաղացողների ռազմատենչ հայտարարությունները, որոնք աջակցում են արտատարածաշրջանային ուժերի կուտակումը Արևելյան Միջերկրական ծովում նրանց ռազմական ներկայությամբ, պատճառ կդառնան զինված դիմակայության հետագա սրման Մերձավոր Արևելքի տարածաշրջանում»,- ասել է Զախարովան։

ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ Ֆրանսիան կարող է աջակցել ռուսական կողմի դիրքորոշմանը, հրադադարի շուրջ աշխատանքը հեշտացնելու համար։ Նա հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունը հանդես է գալիս անկախ և կենսունակ պաղեստինյան պետության ստեղծման օգտին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում