Թափառող շունը հարձակվել է քաղաքացու վրա․ կինը հանկարծամահ է եղել
03/11/2023 11:58
Նմանատիպ
Նոյեմբերի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մերձավան գյուղում թափառող շունը հարձակվել է քաղաքացու վրա և կծել: Այս մասին տեղեկացնում է SHAMSHYAN.com-ը։
Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է և ոստիկանները, ժամանելով Մերձավան գյուղի բուժամբուլատորիա, այնտեղ հայտնաբերել են կնոջ դի:
Ինչպես հայտնում է Շամշյանը՝ ժամը 09:15-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 76-ամյա Սուսաննա Փ.-ի վրա է հարձակվել թափառող շունը և կծել։ Նրան տեղափոխել են ամբուլատոր կենտրոն և մինչ շտապօգնության ժամանումը կնոջ ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և հանկարծամահ է եղել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում