ՌԴ-ին առաջարկվել էր երկկողմ պայմանագիր՝ կապված Հռոմի ստատուտի հետ
Նմանատիպ
Հայաստանը Ռուսաստանին առաջարկել է ստորագրել պայմանագիր, որից կնքել էր նաև ԱՄՆ–ի հետ։ Այս մասին խորհրդարանում լրագրողներին ասել է Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը ՝ մեկնաբանելով Հռոմի կանոնադրության վավերացումը։
Ավելի վաղ միջազգային-իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտարարել էր, որ Հայաստանը Ռուսաստանին առաջարկել է երկկողմ համաձայնագիր ստորագրել Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի հարցի իրավական լուծման համար:
«ՌԴ–ին մենք առաջարկել ենք երկկողմ պայմանագիր։ Նույն այդ մոտեցումն ունեինք ԱՄՆ-ի դեպքում, որի հետ ժամանակին կնքվեց երկկողմ պայմանագիր։ ԱՄՆ-ն ուներ որոշակի խնդիրներ կապված Հռոմի ստատուտի հետ, նույնը ինչ–որ Ռուսաստանի դեպքում է։ Այն բանակցվեց և ստորագրվեց»,- ասել է փոխնախարարը։
Նրա խոսքով` ինքը ՀՀ–ի առաջարկի հետ կապված ՌԴ-ից դեռ չի լսել որևէ պաշտոնական մեկնաբանություն: «Կարծում եմ` այդ գործընթացը շարունակվում է»,- նշել է Հովհաննիսյանը։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 3–ին ԱԺ-ն 60 կողմ, 22 դեմ, 0 ձեռնպահ ձայներով վավերացրել էր Հռոմի ստատուտը:
ՀՀ սահմանադրական դատարանը 2023 թ. մարտի 24-ին որոշել էր, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է գործող Սահմանադրությանը։
Այդ առիթով ՌԴ ԱԳՆ–ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտը վավերացնելու որոշումը բացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում