ՀՀ ԿԳՄՍՆ-ն հերքել է մասնակցությունը ադրբեջանական ֆիլմի նկարհանմանը
Նմանատիպ
ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է՝ թույլտվություն չի տրամադրել և չի մասնակցել Երևանում իրականացված նկարահանումների կազմակերպմանը, որը շրջանառվում է ադրբեջանական տելեգրամյան ալիքներում։
Հերքման տեքստում նշված է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը թույլտվություն չի տրամադրել և չի մասնակցել Երևանում իրականացված նկարահանումների կազմակերպմանը, որը շրջանառվում է ադրբեջանական տելեգրամյան ալիքներում՝ աղավաղելով Երևանի պատմությունը։
«Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նկարահանումների կազմակերպման վերաբերյալ որևէ գրություն կամ դիմում (գրավոր կամ բանավոր) որևէ միջազգային կառույցից, օտարերկրյա ԶԼՄ-ից կամ այլ անձից չի ստացել, հետևաբար իրականության հետ աղերս չունեցող տեսանյութը հերթական տեղեկատվական մանիպուլյացիան է:
Կոչ ենք անում ԶԼՄ մեր գործընկերներին չտիրաժավորել ադրբեջանական տելեգրամյան ալիքների միջոցով տարածվող տեղեկատվական խոտանը»,- ասված է հայտարարության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում