Հայ բռնցքամարտիկները մրցաշարից վերադարձել են 5 ոսկե մեդալով
Նմանատիպ
Հայ բռնցքամարտիկները Ռոստով քաղաքում կայացած «Кубок дружбы» բռնցքամարտի միջազգային 5-րդ մրցաշարից հայրենիք են վերադարձել 5 ոսկե մեդալով։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Կրտսեր տարիքի պատանիների շրջանում (2009-2010թթ.) մրցաշարի հաղթող են դարձել 48 կգ քաշային կարգում հանդես եկող Հայկ Կարապետյանը և 60 կգ քաշային կարգում հանդես եկող Սամվել Ասլանյանը։ Նրանք երկուսն էլ Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սան են։
Ավագ տարիքի պատանիների շրջանում (2007-2008թթ) մրցաշարի հաղթող են դարձել կրկին Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցի սաներ Վահրամ Դովլաթբեկյանը (46կգ), Արտյոմ Ստեփանյանը (66կգ) և Թաիրովի մարզադպրոցի սան Աղվան Բաղդասարյանը (54կգ)։
Մեկ բռնցքամարտիկ զբաղեցրել է 2-րդ տեղը` 48 կգ քաշային կարգում հանդես եկող Նարեկ Ամիրյանը (Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոց)։ Երրորդ տեղը զբաղեցրել են 57 կգ քաշային կարգում հանդես եկող Յուրի Մայիլյանը (Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոց) և 63 կգ քաշային Վազգեն Քարհանյանը (Վանաձորի բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոց)։
Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։
Հայաստանի թիմը մրցավայր էր մեկնել 11 բռնցքամարտիկով, ՀԲՖ նախագահ Հովհաննես Հովսեփյանի նախաձեռնությամբ, Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մարզադպրոցի մարզիչներ Ալեքսան Շախյանի և Գոռ Ջևելիկյանի գլխավորությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում