Ուկրաինան ինքնուրույն կորոշի խաղաղության պայմանները. Սթոլթենբերգ

Նմանատիպ
Ուկրաինային տրամադրվող օգնությանը հարցը կքննարկվի Բրյուսելում մեկնարկվող Եվրամիության երկրների պաշտպանության նախարարների նիստում:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում Եվրամիության երկրների պաշտպանության նախարարների հետ համատեղ նիստի մեկնարկից առաջ հանդես է եկել հայտարարությամբ, որ Ուկրաինան ինքը կորոշի, թե ինչ պայմաններով է բանակցելու և խաղաղության համաձայնագիր կնքելու, իսկ դաշնակիցները պետք է շարունակեն աջակցությունը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ուկրաինան ինքը պետք է որոշի, թե որ պայմաններն են ընդունելի բանակցությունների համար և, ինչն է ավելի կարևոր , թե որ պայմաններն են ընդունելի համաձայնագրի համար։ ՆԱՏՕ-ի դաշնակիցների պատասխանատվությունը Ուկրաինային աջակցելն է»,-ասել է Ստոլտենբերգը։
Նրա խոսքով՝ այն, թե որքանով ընդունելի կլինեն բանակցությունների պայմանները, կախված է այն օգնությունից, որը ցուցաբերում են դաշինքի երկրները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում