Բաքվի և Երևանի դիմակայությունն ավարտվել է և պետք է մտածել ապագայի մասին. Լուկաշենկո

Բաքվի և Երևանի դիմակայությունն ավարտվել է և պետք է մտածել ապագայի մասին. Լուկաշենկո

Բաքվի և Երևանի դիմակայությունն ավարտվել է և պետք է մտածել ապագայի մասին՝ ինչպես կազմակերպել այնտեղ երկու պետությունների կյանքը. այս մասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովի հետ հանդիպման ժամանակ ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Այս մասին հայտնում է sputnik.by-ը:

Լուկաշենկոն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հետխորհրդային տարածքը բարդ ժամանակաշրջան է ապրում, որը նշանավորվել է հակամարտություններով, այդ թվում՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում։

«Սակայն մենք պատրաստ ենք դրան, և հուսով եմ, որ Մինսկում ռազմաքաղաքական կազմակերպության շրջանակում այս միջոցառումը կնպաստի ՀԱՊԿ անդամների պաշտպանության և անվտանգության համար մեր ջանքերի մեծացմանը»,- ասել  է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում