Ջրի սակագինը սպառողների համար կմնա նույնը
Նմանատիպ
2024 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։
Նշվում է, որ ՀՀ ՀԾԿՀ–ն այսօր նիստ է անցկացրել, որի ժամանակ սահմանել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ–ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2024 թվականի սակագները:
«Սոցիալապես անապահով բաժանորդների համար 2024 թ. սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար գործող սակագինը կկազմի 205,992 դրամ՝ 2,427 դրամով ցածր գործող սակագներից»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ 2023 թ. համար ՀՀ կառավարությունը տրամադրել էր սուբսիդիա, և սպառողները (բացի սոցիալապես անապահովներից) ներկայումս վճարում են 200.47 դրամ/խմ:
Քննարկումների արդյունքում սուբսիդավորումը կշարունակվի, և սպառողները 2024 թվականին կշարունակեն վճարել նույն գումարը՝ 200.47 դրամ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում