Մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումը

Մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումը

Մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հանդիպումը։ Sputnik Արմենիային տեղեկությունը հայտնել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Ինչպես երեկ հաստատել էին փոխվարչապետի գրասենյակից՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուստաֆաևի ղեկավարած հանձնաժողովների հանդիպումը Իջևանի և Ղազախի հատվածում է։

Նշենք, որ ՀՀ կողմից հանդիպմանը մասնակցում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը, իսկ Ադրբեջանի կողմից՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում