Հայաստանը չի մասնակցել Մակեդոնիայում կայացած ՀԱՊԿ հանդիպմանը

Հայաստանը չի մասնակցել Մակեդոնիայում կայացած ՀԱՊԿ հանդիպմանը

Հայաստանը չի մասնակցել Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչների հերթական աշխատանքային հանդիպմանը։ Այս մասին տեղեկացնում է Sputnik Արմենիան՝ հղում անելով ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությանը։

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, Սկոպյեում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչների հերթական աշխատանքային հանդիպումը՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի շրջանակում։

Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Սկոպյեում այսօր հանդիպում էր ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում ներկայացրել է երկկողմ օրակարգերի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում