Միրզոյանը Լավրովի հետ հանդիպմանը ներկայացրել է հայկական դիրքորոշումը

Միրզոյանը Լավրովի հետ հանդիպմանը ներկայացրել է հայկական դիրքորոշումը

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը ներկայացրել է երկկողմ օրակարգերի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Նշենք, որ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները այսօր հանդիպել են Սկոպյեյում։

«Արարատ Միրզոյանը ռուսական կողմին ևս մեկ անգամ ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումները երկկողմ և տարածաշրջանային օրակարգերի շուրջ ՌԴ քաղաքականության և իրականացրած քայլերի վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրությունում:

Հիշեցնենք` Միրզոյանը Հյուսիսային Մակեդոնիա է մեկնել աշխատանքային այցով։ Նա մասնակցելու է ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում