Հայկական արտադրության «Հայասաթ-1» արբանյակը տիեզերք է արձակվել

Հայկական արտադրության «Հայասաթ-1» արբանյակը տիեզերք է արձակվել

Հայկական արտադրության «Հայասաթ-1» արբանյակը Երկրի ուղեծիր ուղարկվեց SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով։

«Հայասաթ-1»–ը ստեղծվել է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի և Գիտական նորարարության և կրթության կենտրոնի կողմից:

Լաբորատորիան 2023 թվականի սեպտեմբերի 7-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության կողմից ստացել է տիեզերական գործունեություն իրականացնելու լիցենզիա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ SpaceX-ը Falcon-9 հրթիռի մեկնարկը հետաձգել էր՝ տեղափոխելով դեկտեմբերի 1-ին։

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների Կանավերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանից «Սփեյս Իքս» տիեզերանավով մայիսի 25-ին՝ ժամը 22:35-ին, երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը, որը հավաքվել էր Իսպանիայում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում