Թուրքիան պատրաստվում է Ռուսաստանի հետ գազային հանգույց ստեղծել

Թուրքիան պատրաստվում է Ռուսաստանի հետ գազային հանգույց ստեղծել

Թուրքական Botaş նավթագազային ընկերության տեխնիկական պատվիրակությունն առաջիկա օրերին նախատեսում է ժամանել Սանկտ Պետերբուրգ ՝ քննարկելու գազային հանգույցի նախագծի իրականացման հարցերը։ Այս մասին հայտնում է A Haber հեռուստաալիքը։

Թուրքական կողմը մտադիր է բանակցություններ վարել «Գազպրոմի» ղեկավարության, ինչպես նաև մասնագետների հետ։

Ըստ լրատվամիջոցի՝ Թուրքիայի էներգետիկ շուկայի բոլոր մասնակիցներն անհամբեր սպասում են 2024 թվականին գազի առևտրի կենտրոնի ստեղծմանը, որը թույլ կտա Ռուսաստանից, Իրանից, Ադրբեջանից, ինչպես նաև թուրքական Սևծովյան գազ արտահանել արտաքին շուկաներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում