Տոյվո Կլաարը մտահոգիչ է համարել զոհի մասին տեղեկությունը

Տոյվո Կլաարը մտահոգիչ է համարել զոհի մասին տեղեկությունը

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը X-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով այսօր Ադրբեջանի ԶՈւ-ի կրակոցից հայ զինծառայողի մահվան դեպքին։

«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրակոցների և զոհի մասին տեղեկությունը մտահոգիչ է։ ԵՄ-ն մշտապես կապի մեջ է Բաքվի և Երևանի հետ։ Կարևոր է, որ երկու երկրներում հանգստություն տիրի և բանակցային սեղանի շուրջ վճռական առաջընթաց գրանցվի», – գրել է նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Բարձրունու հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչ հետևանքով մահացել է զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում