ՌԴ-ն ողջունում է Երևանից հնչող հայտարարությունները
Նմանատիպ
Մոսկվան ողջունում է ՀՀ ՊՆ-ի հայտարարությունը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով ՀՀ պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանի խոսքերը։
Դեկտեմբերի 4-ին Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը Ռուսաստանին դատի չի տա զենք չմատակարարելու պատճառով։ «Կարծում եմ՝ հերթը դրան չի հասնի, հարցը գործընկերային հարաբերություններով կլուծվի»,-նշել էր նա։
«Մենք կարող ենք միայն ողջունել դա։ Ինչպես հասկանում ենք, ՌԴ ՊՆ-ն էլ նմանատիպ տրամադրվածություն ունի»,-ասել է Զախարովան։
Մեկնաբանելով այլ երկրների հետ Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը` Զախարովան նշել է` ցանկալի չէր լինի, որ հայ ժողովրդին մոլորության մեջ գցեին այսպես կոչված արևմտյան բարեկամները։ Նրա կարծիքով` Ֆրանսիայի մատակարարած «Բաստիոն» զրահամեքենաները ոչնչացման ենթակա տեխնիկա են, ինչն ակնհայտ է նույնիսկ այն իրավիճակից դատելով, որը ստեղծվել է ռազմական հատուկ գործողությունների համատեքստում։
«Եթե ԶԼՄ-ներից շատերը, որոնք, ցավոք, կապ ունեն ՀՀ ներկայիս իշխանությունների հետ, այդ տեղեկությունը աղճատված չներկայացնեին և հակալրագրողական գործունեությամբ չզբաղվեին, այլ սեփական երկրի ժողովրդին հնարավորություն տային ծանոթանալու մեջբերումներին և ուղիղ խոսքերին, հավանաբար ավելի հասկանալի գուցե լիներ, որ Արևմուտքը հերթական անգամ կեղծ սարքեր է հրամցնում հայ ժողովրդին», – ասել է Զախարովան։
Նրա խոսքով` ակնհայտ է, որ տարբեր երկրների արտադրության «աջափսանդալ» տեխնիկան երբեք չի նպաստում մարտունակության բարձրացմանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում