Ռուսաստան-ՆԱՏՕ ուղիղ բախման սպառնալիքը երբեք այսքան իրական չի եղել. Մեդվեդև
Նմանատիպ
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ բախման սպառնալիքը՝ երրորդ համաշխարհային պատերազմին անցումով, երբեք այսքան իրական չի եղել Կուբայի հրթիռային ճգնաժամից ի վեր։ Նա այդ մասին գրել է իր թելեգրամյան ալիքում:
«Կուբայի հրթիռային ճգնաժամից ի վեր Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ բախման սպառնալիքը, որը կհանգեցնի երրորդ համաշխարհային պատերազմի, երբեք այսքան իրական չի եղել»,- գրել է նա։
Մեդվեդևը նաև հավելել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը շանտաժի է ենթարկում Կոնգրեսին, որպեսզի Ուկրաինայի համար ռազմական օգնության նոր փաթեթ հատկացվի:
Ըստ Մեդվեդևի՝ «Բայդենի վարչակազմն ու Ուկրաինայի իշխանությունները, բնականաբար, կստանան գումարը, որպեսզի ամեն գնով շարունակեն բիզնեսը պատերազմի ժամանակ»։ «Եվ այս գումարի համար արյան նոր գետեր կհոսեն, որոնց պատասխանատվությունը կրում է Բայդենների ընտանիքը և նրանց բանդերական սրիկաները»,- գրել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում