ԱՄՆ-ն մտադիր չէ աջակցել Գազայում հրադադարի հաստատմանը

ԱՄՆ-ն մտադիր չէ աջակցել Գազայում հրադադարի հաստատմանը

Միացյալ Նահանգները դեռ մտադիր չէ աջակցել Գազայի հատվածում հրադադարի հաստատման մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագծին։ Այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին։

Լրագրողների կողմից հնչած հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն մտադիր է վերանայել իր դիրքորոշումը ԱՄԷ-ի բանաձևի նախագծի վերաբերյալ, որը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի ավելի ուշ, Սպիտակ տան ներկայացուցիչը ասել է «Ո՛չ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում