Այսօրվանից սկսվում է Ս. Հակոբի հնգօրյա պահքը

Այսօրվանից սկսվում է Ս. Հակոբի հնգօրյա պահքը

Այսօրվանից սկսվում է Ս. Հակոբի հնգօրյա պահքը, որը կշարունակվի մինչև ուրբաթ՝ դեկտեմբերի 15-ը ներառյալ: Իսկ առաջիկա շաբաթ օրը կնշվի սրբի տոնը: Տոնի առթիվ Ս. Հակոբի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ:

Այս շաբաթապահքը սահմանված չէ Ս. Հակոբի պատվի համար, այլ տարվա չորս եղանակների պահքերից ձմեռնամուտի շաբաթապահքն է, և քանի որ պահքին հաջորդող շաբաթ օրը Ս. Հակոբ Մծբնա հայրապետի տոնն է, ապա ժողովրդի կողմից տրվել է Ս. Հակոբի պահք անունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում