Թյուրընկալում է՝ տաքսի շահագործողի համար սահմանվել է 1 մլն դրամ տուրք

Թյուրընկալում է՝ տաքսի շահագործողի համար սահմանվել է 1 մլն դրամ տուրք

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը մանրամասներ է հայտնել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերում փոփոխություններից։

Ըստ նրա, թյուրընկալում է, թե յուրաքանչյուր տաքսի շահագործողի համար սահմանվել է 1 մլն դրամ տուրք։

Թունյանը տեղեկացրեց, որ 1 միլին դրամ տուրքը սահմանվում է միայն օպերատորների համար՝ տարեկան մեկ անգամ: «Իսկ յուրաքանչյուր տաքսի շահագործող ընդամենը իր ամեն պատվերից 2-3%-ի չափով տուրք է վճարելու, որը ավտոմատ գանձվելու է: Այսինքն՝ այդ 1մլն դրամ տուրքը մեր տաքսի վարող քաղաքացիներին չի վերաբերում: Նման խոսակցություններն իրականության հետ կապ չունեն»,- ասել է նա։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում