Wildberries-ը նախատեսում է մեծ պահեստ բացել Հայաստանում

Wildberries-ը նախատեսում է մեծ պահեստ բացել Հայաստանում

Wildberries-ը ծրագրում է մեծ պահեստ բացել Հայաստանում՝ հազարավոր աշխատատեղերով։ Այս մասին Սպուտնիկ Արմենիայի հետ զրույցում ասել է ԱՊՀ երկրների լոգիստիկայի տնօրեն Մաքսիմ Գուբանովը։

Այստեղ աշխատանք կարող են գտնել նաև Արցախից ներքին տեղահանվածները։

Գուբանովն ասել է, որ Ռուսաստանում հայկական ապրանքները հաջողությամբ վաճառվում են։ Մասնավորապես, շուկայում պահանջարկ ունեն պարենային ապրանքները, հագուստը (հատկապես մանկական), կոշիկը, անկողնային սպիտակեղենը։ Հայաստանն ունի հսկայական ներուժ. ապրանքներն արժանի պահանջարկ ունեն և մրցունակ են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում