Ադրբեջանում ռազմական տեղաշարժերի մասին տեղեկատվության տարածումը պատժելի կդառնա
12/12/2023 18:23
Նմանատիպ
Ադրբեջանում վարչական տույժեր են սահմանվել այն զինվորականների համար, ովքեր տեղեկատվություն են տարածում հանրապետության զինված ուժերի անձնակազմի տեղաշարժի կամ տեղակայման, ինչպես նաև զինամթերքի տեղափոխման մասին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Դա արտացոլված է նոր 614-1 հոդվածում, որն Ադրբեջանի խորհրդարանն առաջարկել է ներառել Վարչական իրավախախտումների օրենսգրքում։
Վարչական պատասխանատվության են ենթարկվում, եթե համապատասխան տեղեկատվության հրապարակումը չի առաջացնում քրեական պատասխանատվություն՝ Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում