Ադրբեջանի հետ սահմանազատման աշխատանքները կարող են տարիներ տևել․ Մհեր Գրիգորյան

Ադրբեջանի հետ սահմանազատման աշխատանքները կարող են տարիներ տևել․ Մհեր Գրիգորյան

«Խաղաղության խաչմերուկ» ծրագիրն արդեն իսկ ունի ենթակառուցվածքներ, որոնք մշակվել և գտնվում են իրականացման փուլում, օրինակ՝ «Հյուսիս-Հարավ» ճանապարհը:  Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նա հայտնել է, որ Հորադիզ-Երասխ երկաթուղու ինդիկատիվ արժեքը մեկ տարի առաջ ստացված կարծիքի համաձայն 230 մլն դոլար է կազմելու։

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ էլ Գրիգորյանն ասել է, որ Ադրբեջանի հետ հաջորդ հանդիպման ժամկետներ դեռ չկան։

«Սահմանազատման ու սահմանագծման գործընթացը բավականին երկար կտևի, որովհետև գործընթացը բավականին բարդ է։

Կողմերն աշխատելու են  բացառապես տոպոգրաֆիկ քարտեզներով, նաև՝ բացառապես այնպիսի փաստաթղթերով, որոնք ունեն իրավական նշանակություն»,- նշել է Գրիգորյանը՝  նկատելով, որ Ադրբեջանի հետ դելիմիտացիան երկար ու բարդ գործընթաց է և սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքը կարող է տարիներ տևել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում