Փարիզի Աստվածամոր տաճարը կրկին կզարդարի քրիստոնեական մասունքներով մետաղե աքաղաղը

Փարիզի Աստվածամոր տաճարը կրկին կզարդարի քրիստոնեական մասունքներով մետաղե աքաղաղը

Մետաղե աքաղաղը, որի ներսում քրիստոնեական մասունքներ են ամփոփված, կրկին կզարդարի Փարիզի Աստվածամոր տաճարի գմբեթը, որը վերականգնել են 2019 թվականին տեղի ունեցած հրդեհից հետո։ Տեղեկությունը հայտնում է AFP-ն։

Աքաղաղը Նոտր-Դամի գագաթին տեղադրվել է 19-րդ դարում, երբ  ֆրանսիացի ճարտարապետ ու միջնադարյան արվեստի գիտակ Յուջին Վիոլե-լե-Դյուկը վերականգնել է Ֆրանսիական հեղափոխության ժամանակ ավերված գմբեթը։

Աքաղաղի մետաղե քանդակը 2019 թվականին տեղի ունեցած հրդեհից հետո գտել էին ավերակների մեջ ու հայտարարել, թե այն մի փոքր դեֆորմացվել է ու ենթակա է վերականգնման, բայց հետո որոշում էր կայացվել նոր աքաղաղ քանդակել՝ ճարտարապետ Ֆիլիպ Վիլնյովի նախագծով։

Նոր աքաղաղի մեջ են ամփոփվելու քրիստոնեական մասունքներ՝ Հիսուս Քրիստոսի փշե պսակից մի մաս, Փարիզի առաջին եպիսկոպոս Սեն Դենիի և Փարիզի հովանավոր Սուրբ Ժենեվևի մասունքները։ Հատուկ փոքրիկ տարայի մեջ կդրվի ու աքաղաղի քանդակում կամփոփվի նաև հրդեհից հետո Փարիզի Աստվածամոր տաճարի վերանորոգմանը մասնակցած 2 000 մասնագետների անուններով ցուցակը։ Աքաղաղի քանդակն օծելու է Փարիզի արքեպիսկոպոս Լորան Ուրլիխը, ինչից հետո էլ այն տեղադրվելու է տաճարի գագաթին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում