Լիբիան ցանկանում են վերածել Ռուսաստանի և Արևմուտքի դիմակայության թատերաբեմի

Լիբիան ցանկանում են վերածել Ռուսաստանի և Արևմուտքի դիմակայության թատերաբեմի

Մի շարք արևմտյան երկրներ փորձում են Լիբիան վերածել Ռուսաստանի հետ դիմակայության նոր թատերաբեմի: Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Պյոտր Իլիչևը:

Նրա խոսքով՝ Լիբիան մինչ այժմ այդպես էլ չի ապաքինվել ՆԱՏՕ-ի բացահայտ ագրեսիայից, որը սանձազերծվել էր 2011 թվականին՝ շրջանցելով ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշումները. երկիրը փաստացի բաժանվել է երկու մասի՝ հայտնվելով քաղաքացիական պատերազմի եզրին և վերածվելով անօրինական միգրացիայի աղբյուրի:

«Ընդ որում, ուկրաինական ճգնաժամի ֆոնին առանձին երկրներ հակառուսական լայն արշավի շրջանակներում փորձում են Լիբիան վերածել մեր երկրի հետ առճակատման թատերաբեմի։ Սակայն այդ փորձերը միայն նպաստում են գոյություն ունեցող բաժանարար գծերի ամրապնդմանը և էլ ավելի են հեռացնում կարգավորման հեռանկարները, – ասել է Իլիչևը։

Նա նշել է, որ Լիբիայում իրավիճակի բարելավումը հնարավոր է միայն հակամարտող կողմերի երկխոսության միջոցով, շահագրգիռ արտաքին խաղացողների աջակցությամբ և ՄԱԿ-ի կենտրոնական դերակատարմամբ:

«Ժողովրդի կամարտահայտությունը կարող է վերջ դնել Լիբիայում ձգձգված երկիշխանությանը և հիմք կհանդիսանա կայունացման համար՝ վերականգնելով երկրի միասնականությունն ու տարածքային ամբողջականությունը։ Դրա հետ մեկտեղ ընտրությունների անցկացման ժամկետներն ու եղանակները պետք է որոշեն հենց լիբիացիները՝ առանց արտաքին ճնշման և արհեստականորեն պարտադրվող ժամկետների”, – հավելել է Իլիչևը ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում