Զելենսկին Վաշինգտոնից վերադարձել է «գրեթե դատարկաձեռն»
Նմանատիպ
Մինչ Վլադիմիր Զելենսկին համոզում է ԱՄՆ-ին և ԵՄ-ին օգնություն հատկացնել Կիևին, ուկրաինական բանակը զենքի խիստ պակաս ունի։ Այս մասին գրել Է Financial Times-ի սյունակագիր Մարտին Սանդբուն:
«Ուկրաինայի հակաօդային պաշտպանության միջոցները սպառվում են, ԱՄՆ Կոնգրեսն ու Եվրամիությունը նույնպես զինամթերքի պակաս ունեն։ Մինչ Վաշինգտոնն ու Բրյուսելը ձգում են զենքի մատակարարումը, Կիևն այրվում է», — հայտարարել է լրագրողը։
Նրա խոսքով՝ Զելենսկին իր դաշնակիցներին խնդրել է օգնություն հատկացնել Կիևին, սակայն Վաշինգտոնից վերադարձել է «գրեթե դատարկաձեռն»։ ԵՄ-ն նույնպես հետաձգել է գումարի հատկացումը, հիշեցրել է Սանդբուն ։
«Վլադիմիր Զելենսկու համար ուրախ Սուրբ Ծնունդ չի լինի», -ամփոփել է հոդվածագիրը։
Վերջին ժամանակներս Կիևի իշխանությունները բախվել են Արևմուտքի կողմից օգնության զգալի կրճատման հետ։ Այսպես, Սպիտակ տանը նախազգուշացրել են, որ մնացել է մի քանի շաբաթ, որից հետո Ուկրաինային օգնելու հնարավորությունները կսպառվեն, հետագա աջակցության երաշխիքներ չկան։ Բացի այդ, Հունգարիան արգելափակել է ԵՄ-ի բյուջեն 66 մլրդ եվրոյի չափով ավելացնելու համաձայնեցումը, որը ներառում է 50 մլրդ Կիևի համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում