ԱՄՆ քաղաքականության պատճառով Մերձավոր Արևելքում իրավիճակը կարող է աղետի վերածվել․ Թրամփ
Նմանատիպ
Մերձավոր Արևելքում իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել ԱՄՆ-ի պատճառով և այժմ սպառնում է աղետի վերածվել: Այս մասին Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը:
«ԱՄՆ-ն թույլ է տվել Մերձավոր Արեւելքին լիովին դուրս գալ վերահսկողությունից։ Իսկապես վատ բաներ են տեղի ունենում, և մենք ունակ ենք դադարեցնել այդ ամենը: Կարող է աղետ լինել, եթե գործին ուժով ու ճշգրտությամբ չմոտենաս», – գրել Է Թրամփը։
Նրա կարծիքով, այդ ամենը վերաբերում է նաև Ուկրաինայի հակամարտությանը, ընդ որում, «հնարավոր է, նույնիսկ ավելի մեծ չափով»:
Ավելի վաղ Թրամփն արդեն մեղադրել էր ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի վարչակազմին Մերձավոր Արևելքում ձախողված քաղաքականության մեջ, ինչի պատճառով էլ, նրա կարծիքով, պատերազմ է սկսվել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև:
Նախկին նախագահը կարծում է, որ հակամարտությանը հանգեցրել է նաև Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների մեղմացումը, որը կարողացել է գերշահույթներ ստանալ նավթի վաճառքի հաշվին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում