Փարիզի քաղաքապետարանը Ելիսեյան այգիների մի հատվածը կվերանվանի Ազնավուրի անունով
19/12/2023 11:19
Նմանատիպ
Լեգանդար շանսոնյե Շառլ Ազնավուրի հարյուրամյակի առթիվ Փարիզի քաղաքապետարանը, հարգանքի տուրք մատուցելով ֆրանսահայ արվեստագետին և հումանիստին, Ելիսեյան այգիների մի ընդգրկուն հատված կվերանվանի Շառլ Ազնավուրի անունով։ Այս մասին տեղեկանում ենք «Ազնավուր» հիմնադրամի ֆեյսբուքյան էջից:
«Փարիզի կենտրոնում գտնվող այս տարածքը ժամանակավորապես փակ կլինի վերանորոգման ու բարեկարգման աշխատանքների նպատակով և կվերաբացվի հանրության առջև 2024 թվականի գարնանը», – նշվում է հրապարակման մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում