ՌԴ-ից Հայաստան դրամական փոխանցումները սկսել են նվազել
19/12/2023 12:01
Նմանատիպ
Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները սկսել են նվազել 2023 թ-ի կեսերից։ Այս մասին հայտնում է Սպուտնիկ Արմենիան։
ՌԴ-ից փոխանցումների ծավալը սկսել է կտրուկ աճել 2022-ի մարտից, երբ սկսվեց ռուսների զանգվածային ներհոսքը Հայաստան։ Ամբողջ 2022-ի ընթացքում այն աճել է 4-ից ավելի անգամ՝ գերազանցելով 3 մլրդ դոլարը։
Արդյունքում տրանսֆերտները կրկին սկսել են նշանակալի դեր խաղալ ՀՀ տնտեսության մեջ, ինչպես 10-15 տարի առաջ։
Բացի ՌԴ-ում ապրող կամ աշխատող հայերից, դեպի ՀՀ սկսեցին դրամական փոխանցումներ իրականացնել նաև մեր երկիր տեղափոխված ռուս ռելոկանտները։
Ստացվում է` 2023 թ ապրիլ-մայիս ամիսներին փողի ներհոսքը սկսեց նվազել 2022 թ 2-րդ կեսի և 2023 թ սկզբի բարձր ցուցանիշներից հետո։
Հետևեք մեզ նաև Telegram-ում