ԱՄՆ-ն արձագանքել է Թուրքիայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների գաղտնի հանդիպմանը
20/12/2023 15:46
Նմանատիպ
Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը մեկնաբանել է տեղեկություններն այն մասին, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդները գաղտնի հանդիպում են անցկացրել Թուրքիայում: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն աշխարհի երկրներին հասկացրել է, որ իրենք չեն կարող նորմալ բանակցել ՀԱՄԱՍ-ի հետ:
«Արտահանձնվելու համար պետք է մեղադրվել հանցագործությունների մեջ», հայտարարել է Միլլերը, պատասխանելով այն հարցին, թե ինչու Վաշինգտոնն Անկարայից չի պահանջում արտահանձնել ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան անդամներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում