Գիտաշխատողների համար նոր չափանիշներ կներդրվեն

Գիտաշխատողների համար նոր չափանիշներ կներդրվեն

Կառավարությունը հաստատել է «Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ինժեներատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին» որոշման նախագիծը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։

Առաջարկվում են գիտական պետական կազմակերպություններում գիտաշխատողների ատեստավորման գնահատման նոր նվազագույն չափանիշներ, որոնք մեծապես պայմանավորված են գիտական և գիտատեխնիկական գործունեության ժամանակակից մեթոդների ներդրումով:

Հաշվի է առնվում նաև գիտական պետական կազմակերպությունում  գիտաշխատողների տարակարգի համար սահմանվող հավելյալ քանակական և որակական պահանջներ, որոնք առաջարկվում են տվյալ գիտական կազմակերպության գիտխորհրդի կողմից և հաստատվում այդ կազմակերպության ղեկավարի կողմից:

«Էապես ավելացել է գիտության ոլորտի ֆինանսավորումը, և առաջնահերթ խնդիր է դրա որակի ու արդյունավետության մասին մտածելը»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ ֆինանսավորման ավելացման կարևոր ուղղություններից է գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում