Հայաստանում կարգելվի շահումով խաղերի գովազդը
Նմանատիպ
Հավանության է արժանացել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ նախագծերը: Այս մասին որոշվել է կառավարության այսօրվա նիստում։
Նախագծերի նպատակն է սահմանել կարգավորումներ, որը հնարավորություն կտա ստեղծելու բարենպաստ օրենսդրական միջավայր` ՀՀ քաղաքացի չհամարվող խաղացողների ներգրավման տեսանկյունից ՀՀ քաղաքացի չհամարվող ֆիզիկական անձանց խաղադրույքներ կատարել և շահումներն ստանալ արտարժույթով, որը բավականին գրավիչ կդարձնի ներքին շուկան օտարերկրացիների համար:
Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ կստեղծվեն կազմակերպիչների համար բարենպաստ, հավասար մրցակցային պայմաններ, սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության, անձանց բարոյական կամ նյութական վնաս պատճառելու սպառնալիքով հղի գործունեության կանխարգելմանը՝ օտարերկրյա պետություններում կազմակերպված և ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կողմից ռեզիդենտ խաղացողների ներգրավման տեսանկյունից: Կստեղծվեն կազմակերպիչների համար բարենպաստ պայմաններ` ՀՀ քաղաքացի չհանդիսացող խաղացողների ներգրավման տեսանկյունից ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց խաղադրույքներ կատարել և շահումներն ստանալ արտարժույթով, որը բավականին գրավիչ կդարձնի ներքին շուկան օտարերկրացիների համար:
Նախագծի ընդունումը կնպաստի Խաղային ոլորտի կազմակերպությունների հաշվետվողականության, թափանցիկության բարձրացմանը: Նախագծերով առաջարկվում է, մասնավորապես՝ հետևյալ լրացումները. արգելվում է օտարերկրյա պետություններում կազմակերպված ինտերնետ շահումով խաղերին կամ վիճակախաղերին մասնակցությանը հնարավորության ստեղծումը, ինչպես նաև այդ խաղերի գովազդումը ՀՀ տարածքում և «ԱՄ» դոմենային տիրույթում, ՀՀ կառավարությունը սահմանում է oտարերկրյա պետություններում կազմակերպված և ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կողմից կազմակերպված ինտերնետ շահումով խաղերի կամ վիճակախաղերի մասնակցության հնարավորության և հասանելիության արգելափակման կարգը և այլն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում