Ի՞նչ ներդրումներ է իրականացրել Թուրքիան Ադրբեջանում

Ի՞նչ ներդրումներ է իրականացրել Թուրքիան Ադրբեջանում

Times.am-ը ներկայացնում է Բաքվում ադրբեջանա-թուրքական ներդրումային ֆորումի թվերը։ Այս մասին տեղեկանում ենք Թուրքիայի մասին վերլուծական տելեգրամյան ալիքներից։

Ընդհանուր առմամբ Ադրբեջանում գործում է 5700 թուրքական ընկերություն, իսկ Թուրքիայում՝ 2800 ադրբեջանական ընկերություն։

Թուրքիան արտասահմանյան երկրներում Ադրբեջանի ներդրումների ծավալով առաջին տեղն է զբաղեցնում. 1995 թվականից մինչև 2023 թվականի առաջին վեց ամիսները Ադրբեջանը Թուրքիայում ներդրել է 19,9 միլիարդ դոլար։

Թուրքիան առաջին տեղն է զբաղեցնում Ադրբեջանի ոչ նավթային և գազային հատվածում ներդրումներ կատարող երկրների շարքում։

Թուրքիան Ադրբեջանի հիմնական առևտրային գործընկերն է։ Ընթացիկ տարվա 11 ամիսներին երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 7,2 մլրդ դոլար, ինչը 33%-ով ավելի է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ։ Արտահանումն աճել է ավելի քան 52%-ով՝ կազմելով 5,1 մլրդ դոլար։

Ադրբեջանի պետական ​​բյուջեն ներառում է 7 միլիարդ դոլար՝ 2021-2023 թվականներին Լեռնային Ղարաբաղում վերակառուցման և շինարարական ծրագրերի իրականացման համար։ Թուրքական ընկերությունները ակտիվորեն ներգրավված են այդ նախագծերում։ Թուրքական ընկերությունների կողմից Ադրբեջանի կողից ժամանակավորապես օկուացված Լեռնային Ղարաբաղի «վերականգնման» համար կնքված պայմանագրերի արժեքը գերազանցել է 3,4 միլիարդ դոլարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում