Հաքան Ֆիդանը և Լավրովը քննարկել են Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները
22/12/2023 18:15

Նմանատիպ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հայտնել են թուրքական դիվանագիտական աղբյուրները։
Նշվել է, որ զրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունները։
Հաքան Ֆիդանը ընդգծել է խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման կարևորությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում