Արմեն Մելիքբեկյանը վերընտրվեց ՀՖՖ նախագահի պաշտոնում
23/12/2023 18:30
Նմանատիպ
ՀՖՖ գործկոմը 24-րդ ժողովի ընթացքում ընտրեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին. գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը ստանալով ձայների մեծամասնությունը վերընտրվեց նախագահի պաշտոնում:
ՀՖՖ ժողովի 25 պատվիրակներից ընտրությանը մասնակցեցին 23-ը, քանի որ «Նոա» և «Շիրակ» ակումբների ներկայացուցիչները չէին ներկայացել ֆեդերացիայի նախագահի ընտրությանն ու չեն քվեարկել:
ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանի օգտին քվեարկեց 20 պատվիրակ, Արաս Օզբիլիսի օգտին՝ 3-ը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում