ԱՄՆ-ում քննարկում են Ռուսաստանի հետ բանակցությունների հնարավոր տարբերակները
Նմանատիպ
Արևմուտքի ռազմական հզորությունը թուլացել է, ինչպես նաև նրա հետաքրքրությունն Ուկրաինայի նկատմամբ: Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը։
«Պատերազմի վերջին մեկ տարվա ընթացքում սպառվել են Արևմուտքի ռազմական և տնտեսական ռեսուրսները Ուկրաինային տրամադրվող օգնության հսկայական ծավալները պահպանելու համար», – ասվում է հրապարակման մեջ:
Հոդվածում նշվում է, որ առանց Կիևին զենքի զգալի մատակարարման, նրա բանակցությունները Մոսկվայի հետ անխուսափելի են:
«Իհարկե, Ուկրաինան այժմ չի ցանկանում բանակցություններ վարել բայց, հաշվի առնելով հանգամանքները, նա այլ ընտրություն չի ունենա», – պարբերականին ասել է Եվրոպայի և Ռուսաստանի հարցերով վերլուծաբան Մարիո Բիկարսկին:
Նրա կարծիքով, եթե նշաններ ի հայտ գան, որ Արևմուտքը դադարում է աջակցել Ուկրաինայի զինված ուժերին, Ռուսաստանը դա կարող է դիտարկել որպես հաջողություն ամրագրելու հնարավորություն:
Այս ֆոնին արևմտյան ԶԼՄ-ները ավելի ու ավելի են գրում, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն սկսել են հոգնել ուկրաինական ճգնաժամից, և Վլադիմիր Զելենսկու աջակցությունը թուլանում է:
NBC հեռուստաալիքի տեղեկություններով՝ ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաներն արդեն Կիևի իշխանությունների հետ քննարկում են Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների հնարավոր հետևանքները, ներառյալ այն, ինչից նախկին Խորհրդային Հանրապետությունը, հնարավոր է, ստիպված լինի հրաժարվել համաձայնության հասնելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում