Պուտինն ու Փաշինյանը զրուցել են «Ցարսկոյե Սելո» արգելոց-թանգարանում

Պուտինն ու Փաշինյանը զրուցել են «Ցարսկոյե Սելո» արգելոց-թանգարանում

ՌԴ Վլադիմիր Պուտինն ԱՊՀ երկրների իր գործընկերների հետ այցելել է «Ցարսկոյե Սելո» արգելոց-թանգարան։

ՌԻԱ «Նովոստի»-ի հրապարակած տեսանյութում երևում է, որ Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը հետևի ֆոնին ինչ-որ բան են քննարկում:

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը: Հանդիպումը հյուրընկալողը` Ռուսաստանի նախագահը, հրավիրել է Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից իր գործընկերներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում