Իրանը աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը

Իրանը աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը

Հայաստանի ԱԳՆ-ում մեկնարկել է Հայստանի և Իրանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Հոսեյն Աբդոլլահիանի համատեղ ասուլիսը։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

Աբդոլլահիանը խոսել է Հայաստան-Իրան հարաբերություններից, տարածաշրջանային խնդիրներից ու համագործակցության հեռանկարներից։

«Խոսել ենք Թեհրան-Երևան համագործակցության և Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարների մասին։ Խոսել ենք նաև Իրանի՝ Հարավային Կովկասում խաղաղության երաշխավորի դերի մասին։ Իրանն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»,- հայտարարել է նա։

Աբդոլլահիանը նաև հավելել է, որ «Իրանը ցանկանում է որպեսզի տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը ապահովվի առանց արտաքին ուժերի միջամտության»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում