Yerevan
8
+23°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Իրանի ԱԳ նախարարը քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Իրանի ԱԳ նախարարը քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ:

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են երկու բարեկամ երկրների միջև փոխադարձ հարգանքի և երկու ժողովուրդների հազարամյա եղբայրության վրա ձևավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակականության կարևորությունը:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ տնտեսական և անվտանգային հարաբերություններին առնչվող հարցեր, ինչի շրջանակներում երկուստեք կարևորվել են ՀՀ-ԻԻՀ փոխգործակցության խորացումը և այդ ուղղությամբ պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ գործուն քայլերի իրականացումը։

Կողմերը նաև անդրադարձել են Հայաստանի կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծին և կարևորել մեր տարածաշրջանում երկարատև խաղաղություն ունենալու հրամայականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում