«Հայոց պատմություն» դասագրքում 46 շտկում կարվի
Նմանատիպ
«Հայոց պատմություն» առարկայի 7–րդ դասարանի դասագրքում 46 շտկում կարվի, և դրանք ներդիրի տեսքով կներկայացվեն դպրոցներին։ Ասուլիսի ժամանակ այս մասին հայտնել է դասագրքի աշխատանքային խմբի ղեկավար «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի տնօրեն Վահրամ Սողոմոնյանը։
Նա նշել է, որ կիրականացվեն բովանդակային նյութերի 15 էական, 13 աննշան, տարեթվերին վերաբերող 13 և ուղղագրական 5 շտկումներ։
Բացի այդ շտկումներից, կփոխվի նաև Վանի թագավորության` բազմիցս քննարկված քարտեզը։
«Այդ քարտեզը թյուրիմացաբար է դրվել ժամանակի սղության ու տարբեր հանգամանքների պատճառով։ Կլինի նոր մշակված քարտեզ, որը ներկայացվել է Էրեբունու թանգարանի մեր գործընկերներին։ Կփոխվի նաև Ղազար Փարպեցու պատկերը, որը ևս սխալ է տեղադրված»,– հայտնել է Սողոմոնյանը։
Սողոմոնյանը հավելել է, որ ուսումնասիրվել են բոլոր քննադատությունները և դիտարկումները, ինչպես նաև Մայր աթոռի նամակը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում