Այս տարի կգործարկվի քրեական ոստիկանությունը
![Այս տարի կգործարկվի քրեական ոստիկանությունը](https://times.am/v3/wp-content/uploads/2024/01/40094674_0_0_800_534_1440x900_80_0_1_b4daa6976eaf3f07930b91dc8e1bbcdc.jpg-600x315.webp)
Նմանատիպ
ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանությունը պաշտոնապես կգործարկվի տարեվերջին, կառույցը կաշխատի ծանր և առանձնապես ծանր հանցանքների կանխարգելման, հայտնաբերման և բացահայտման ուղղությամբ։ Այս մասին «Հայկական ժամանակ» թերթի հետ զրույցում ասել է Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը։
Փոխնախարարը տեղեկացրել է, որ քրեական ոստիկանությունում աշխատող կադրերն ընտրվելու են բաց մրցույթի միջոցով, որն արդեն հայտարարված է։
«Հունվարի 3-ից 26-ը դիմումների ընդունելության փուլն է, որին հաջորդելու են ստուգողական գործողությունները։ Ըստ առկա պլանավորման՝ այս տարվա մայիսից կսկսվի բուն կրթական գործընթացը ՆԳՆ կրթահամալիրում, որի ավարտը նախատեսվում է այս տարվա աշնանը։ Կրթության ավարտին կկատարվեն նշանակումները, և քրեական ոստիկանությունը պաշտոնապես կգործարկվի նոր տրամաբանությամբ»,- նշել է նա։
Ի դեպ, մրցույթի ձևաչափի տեսանկյունից ՆԳՆ-ն օգտագործել է պարեկային ծառայության ընդունելության մոդելը։ Այսինքն՝ մրցույթին կարող են դիմել ոչ միայն համակարգի գործող ծառայողները, այլ նաև քաղաքացիական անձինք։
Արփինե Սարգսյանը հիշեցրել է նաև, որ ՆԳՆ բարեփոխումների համատեքստում ոստիկանությունը, որպես մասնագիտացված կառույց, զարգանալու է 4 հենասյունային ուղղություններով և քրեական ոստիկանությունը դրանցից մեկն է լինելու։
Հետևեք մեզ նաև Telegram-ում