Մեկնարկում է շախմատի Հայաստանի առաջնությունը
![Մեկնարկում է շախմատի Հայաստանի առաջնությունը](https://times.am/v3/wp-content/uploads/2023/07/a2b48863b746b4c939606311c76bf2a96433c66296980672528203.jpg)
Նմանատիպ
Հունվարի 11-21-ը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարադպրոցի դահլիճում կանցկացվեն Հայաստանի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնությունները:
Հայաստանի տղամարդկանց առաջնությանը կմասնակցեն միջազգային գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Հարությունյանը, Մամիկոն Ղարիբյանը, միջազգային վարպետ Արթուր Դավթյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Ռոբերտ Փիլիպոսյանը և Էրիկ Չաքարյանը, ինչպես նաև Դավիթ Տիրատուրյանը:
Կանանց առաջնությանը կմասնակցեն գրոմայստեր Մարիա Գևորգյանը, կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Արփինե Գևորգյանը, Աննա Խաչատրյանը, Մարիամ Ավետիսյանը, ինչպես նաև Պոլինա Կոբակը, Միլենա Գասպարյանը, Մելինե Հարությունյանը, Ալվարդ Ստեփանյանը և Մարիամ Խաչատրյանը: Առաջնության բացման արարողությունը տեղի կունենա հունվարի 11-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում