Ուկրաինայում դատավճռի հրապարակումից 50 տարի անց արդարացրել են Փարաջանովին

Ուկրաինայում դատավճռի հրապարակումից 50 տարի անց արդարացրել են Փարաջանովին

Ուկրաինայում Ռեաբիլիտացիայի ազգային հանձնաժողովը դատավճռի հրապարակումից 50 տարի անց արդարացրել է հայ խորհրդային կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին, որը ԽՍՀՄ-ում դատապարտվել էր սոդոմիայի մեղադրանքով։ Այս մասին գրում է svoboda.org-ը:

Այս մասին Փարաջանովի ծննդյան հարյուրամյակի օրը հայտնել է Ուկրաինայի ազգային հիշողության ինստիտուտը։ Ինստիտուտի ղեկավար Անտոն Դրոբովիչը պարզաբանել է, որ որոշումը կայացվել է անցյալ տարվա դեկտեմբերի 20-ին։

Ուկրաինայի ազգային հիշողության ինստիտուտի եզրակացություններում ասվում է, որ ռեժիսորի քրեական գործի և արխիվային այլ փաստաթղթերի մանրամասն վերլուծությունից հետո պարզվել է, որ քրեական հետապնդման և դատապարտման քաղաքական դրդապատճառներ են եղել։

1974թ.-ին ռեժիսորը հինգ տարվա ազատազրկման է դատապարտվել խիստ ռեժիմի ճամբարում: Փարաջանովի դատավարությունը սկսվել է հակասովետական քարոզչության համար մեղադրվող ուկրաինացի գրողներին աջակցելու նրա փորձերից հետո։ Իրավապաշտպանները ռեժիսորի գործը շինծու են անվանել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում