Հայակական բանակը կրթված ու փորձառու սպաների կարիք ունի
Նմանատիպ
Հայակական բանակը կարիք ունի կրթված ու փորձառու սպայական անձնակազմի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ ՊՆ ԶՈւ–ում տեղի ունեցած վերջին երկու մահվան դեպքերին։
Հիշեցնենք, որ հունվարի 9–ին զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վերքով: Քննչական կոմիտեն հայտնել են, որ զինծառայողը մահացու վնասվածքը ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից կզակին արձակած կրակոցի հետևանքով։ Նույն օրը, հունվարի 9-ի առավոտյան պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել էր զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ դարձյալ հրազենային վերքով։ Պարզվեց, որ զինծառայողի վրա կրակել էր նույն դիրքում գտնվող ժամկետային զինծառայողը։
Այս երկու դեպքերում էլ, ըստ պատգամավորի, խախտվել է բանակի կարևոր սկզբունք` եղբայրության և հրամանատարության։
«Զինվորը չի կարող սպայի նկատմամբ ուժ կիրառելու ցանկություն ունենա, եթե եղել է, ուրեմն պետք է խորը, լուրջ ուսումնասիրություն արվի»,– ասել է նա։
Քոչարյանը նշել է, որ այդ ուսումնասիրությունները տարել են դեպի կրթահամալիր, ուսումնական բրիգադներ, արդյունքում համոզվել են, որ ապագա սերժանտները պետք է այլ որակներով մտնեն ծառայության ու այդ դեպքում` ամեն ինչ էապես կփոխվի։
Պատգամավորը հիշեցրել է, որ նախկինում սպա դարձած մարդիկ անգամ կրթություն չունեին, իսկ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան դիմելու ցանկություն ունեցել են հաշված թվով մարդիկ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում