Պուտինի թեկնածությունը սատարելու համար ավելի քան 1,8 մլն ստորագրություն է հավաքվել
Նմանատիպ
ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի օգտին ավելի քան 1,8 մլն ստորագրություն է հավաքվել ամբողջ երկրում: Այս մասին հայտնել է putin2024.ru կայքը։
«Ամբողջ երկրում հավաքվել է ավելի քան 1,8 միլիոն ստորագրություն՝ ի պաշտպանություն ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի։ Ռուսաստանի բոլոր 89 շրջանները կենտրոնական շտաբ են հասցրել փաստաթղթերի առաջին խմբաքանակները», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ամբողջ երկրի տարածքում ստորագրահավաքով շարունակում են զբաղվել կամավորական կազմակերպությունների, Համաժողովրդական ֆոնդի և «Եդինայա Ռոսիա» կուսակցության ներկայացուցիչները:
Օրենքի համաձայն՝ նախագահական ընտրություններում ինքնաառաջադրված անձը պետք է իր աջակցության համար հավաքի ընտրողների առնվազն 300 հազար ստորագրություն:
Թեկնածուի աջակցության ստորագրությունները պետք է ներկայացվեն Ռուսաստանի Դաշնության ԿԸՀ դեկտեմբերի 27-ից հունվարի 31-ը, որից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կստուգի դրանք, կքննարկի բոլոր փաստաթղթերը և 10 օրվա ընթացքում որոշում կկայացնի ընտրություններում թեկնածուի գրանցման կամ մերժման մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում